Օմանի ծոցում նավագնացության համար սպառնալիքի մակարդակը ներկայումս «կրիտիկական»-ից իջել է մինչև «բարձր»՝ ռազմածովային ակտիվության ընդլայնման և կարգավորման միջոցառումների ֆոնին, հայտնել է Մեծ Բրիտանիայի Ծովային առևտրային գործողությունների վարչությունը (UKMTO)։
Ընդգծվում է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության ծավալները մնում են «էականորեն նվազած», թեև «վերջին 48 ժամվա ընթացքում անվտանգության հետ կապված ոչ մի միջադեպ չի գրանցվել»։
UKMTO-ի տվյալներով՝ չորեքշաբթի նեղուցով անցել է ընդամենը երեք նավ, իսկ երեքշաբթի՝ յոթ՝ ռազմական գործողություններից առաջ օրական 138 նավի միջին ցուցանիշի համեմատ։
Միաժամանակ նշվում է, որ նեղուցով անցնող նավագնացային երթուղիների ականապատման սպառնալիքը և արբանյակային նավիգացիոն համակարգերի աշխատանքի խափանումները դեռևս պահպանվում են։
Source: https://news.am/hy/news/1039266
World
UKMTO-ն նվազեցրել է Օմանի ծոցի նավագնացության համար սպառնալիքի մակարդակը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։