Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը դատապարտել է երկրի հարավում Իսրայելի ռազմական գործողությունների ուժեղացումը՝ դրանք անվանելով «վտանգավոր և աննախադեպ թեժացում», հաղորդել է AFP-ը։

Նա կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը և հայտարարել է, որ «այրված հողի» քաղաքականությունը չի կարող ապահովել Իսրայելի անվտանգությունը։

Հեռուստատեսային ուղերձում Սալամն ընդգծել է, որ ռազմական ակտիվության հետագա աճը միայն վատթարացնում է իրավիճակը և մեծացնում է հակամարտության նոր փուլի վտանգը։

Լիբանանի կառավարության ղեկավարը նաև պաշտպանել է Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները, որոնք նախկինում քննադատության էին արժանացել երկրի ներսում։

Նրա խոսքով՝ երկխոսությունը մնում է Լիբանանի համար «ամենաքիչ ծախսատար ճանապարհը» և թույլ է տալիս խուսափել պետության անվտանգության և տնտեսության համար ավելի ծանր հետևանքներից։

Source: https://news.am/hy/news/1039670