Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր թելեգրամ-ալիքում հայտնել է հատուկ խորհրդակցության անցկացման մասին՝ նվիրված Կիևի հետագա քայլերին դիվանագիտության, պաշտպանության և հումանիտար հարցերի ոլորտներում։
Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը գրեթե ամեն օր կապ է պահպանում ԱՄՆ նախագահի ներկայացուցիչների և եվրոպացի գործընկերների հետ։ Քննարկումների ընթացքում գնահատվել են հակաօդային պաշտպանության միջոցների ընթացիկ մատակարարումները և ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը։
Առաջիկա շաբաթների հիմնական առաջնահերթությունների թվում Զելենսկին նշել է հակահրթիռային պաշտպանության ամրապնդումը, անօդաչու սարքերի արտադրության և մատակարարման վերաբերյալ երկկողմ համաձայնագրերի կնքումը, ներառյալ Եվրամիության հետ Drone Deal նախաձեռնությունը, ինչպես նաև տարբեր միջազգային ձևաչափերով հանդիպումների նախապատրաստումը։
Նա նշել է, որ Ուկրաինան պատրաստվում է կարևոր բանակցությունների, սակայն մանրամասներ չի հայտնել։
Խորհրդակցության ընթացքում առանձին ուշադրություն է դարձվել հումանիտար հարցերին։ Զելենսկին հայտնել է ավելի վաղ կողմերի համաձայնեցրած փոխանակումների շարունակման անհրաժեշտության մասին և հանձնարարել է ակտիվացնել աշխատանքն այն գործընկերների հետ, որոնք կարող են նպաստել միջնորդական ջանքերին։
Բացի այդ, Զելենսկու խոսքով՝ մոտ ժամանակներս սպասվում են Ուկրաինային աջակցելու նոր որոշումներ, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում։ Այս նախաձեռնությունների մանրամասները դեռ ճշտվում են։
Source: https://news.am/hy/news/1039666
World
Զելենսկին հայտնել է ԱՄՆ և եվրոպացի գործընկերների հետ կարևոր բանակցությունների նախապատրաստման մասին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։