Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության վերահսկումն իրականացվում է իսլամական հանրապետության զինված ուժերի կողմից՝ «լիակատար վճռականությամբ և լիակատար վերահսկողության ներքո», հայտնել է Fars գործակալությունը։
Հայտարարության մեջ ընդգծվել է, որ բոլոր առևտրային, քաղաքացիական նավերը և նավթային լցանավերը պարտավոր են շարժվել բացառապես սահմանված երթուղիներով և անցման թույլտվություն ստանալ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերից։
Շտաբում զգուշացրել են, որ այս կանոնների ցանկացած խախտում կարող է լուրջ սպառնալիք ստեղծել նավագնացության անվտանգության համար։
Բացի այդ, իրանական կողմը հայտնել է, որ օտարերկրյա ռազմական նավերի՝ Հորմուզի նեղուցով երթևեկության կառավարմանը միջամտելու կամ նավագնացությանը խոչընդոտելու ցանկացած փորձ կդիտարկվի որպես թշնամական գործողություն, և դրանք կդառնան Իրանի զինված ուժերի թիրախը։
Source: https://news.am/hy/news/1039668
World
Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցում նավագնացությունը լիակատար վերահսկելու մասին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։