Մայիսի 28-ին՝ ժամը 18:51-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Չկալովկա բնակավայրում կորել են երկու 6-ամյա երեխաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am–ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ, համակարգված աշխատանքների շնորհիվ հնարավոր է եղել կարճ ժամանակում գտնել երեխաներին և վերադարձնել իրենց ծնողներին։

Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումներից 41 փրկարարական ծառայող, ինչպես նաև Պարեկային ծառայության աշխատակիցներ և բնակիչներ:

Source: https://news.am/hy/news/1039282