Mitsubishi ընկերությունը 2026 թվականի աշնանը կանցկացնի նոր Pajero ամենագնացի համաշխարհային պրեմիերան, մայիսի 29-ին հայտնել է ճապոնական ապրանքանիշի մամուլի ծառայությունը։ Մոդելի չորրորդ և առայժմ վերջին սերնդի արտադրությունը դադարեցվել էր 2021 թվականին։

Հայտարարվել է, որ նոր Mitsubishi Pajero-ն հիմնված կլինի Mitsubishi Triton պիկապի վրա և կունենա վերամշակված կախոց, ինչպես նաև նոր ինտերիեր։ Ընկերությունում նշել են, որ մոդելը կառաջարկի «ակնառու արտաճանապարհային հնարավորություններ» և ընթացքի հարմարավետություն։

Ճապոնական ընկերությունը հրապարակել է մոդելի գովազդային պատկերը, որտեղ ցուցադրված է խոստումնալից ամենագնացի առջևի հատվածը՝ T-աձև լուսադիոդային օպտիկայով։ Նշվել է, որ Pajero-ն մշակվում է որպես ապրանքանիշի նոր դրոշակակիր-մոդել։

Ռուսաստանում Mitsubishi Pajero-ն վաճառվել է՝ սկսած երկրորդ սերնդից, և շուկայում բավական մեծ պահանջարկ ուներ։ 1982 թվականից ի վեր մոդելի համաշխարհային վաճառքը գերազանցելէ 3,25 միլիոնը ավելի քան 170 երկրում։ «Դաքար» ռալլիում Pajero-ն տարել է 12 հաղթանակ։

Source: https://news.am/hy/news/1039362