Եթե Միացյալ Նահանգներն ու Իսրայելը կրկնակի հարվածներ հասցնեն Իսլամական Հանրապետության տարածքին, Իրանը կդիմի ռազմական գործողությունների վարման նոր մարտավարության։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Աբոլֆազլ Շեկարչին։
«Մենք չենք թուլացել։ Ընդհակառակը, մենք միայն ավելի ենք հզորացել։ Հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի արտադրությունը [մեր երկրում] պատերազմի ընթացքում չի դադարել, և հակառակորդին երբեք չի հաջողվի հայտնաբերել այն օբյեկտները, որտեղ դրանք տեղակայված են։ Մենք զգալի [մարտական] փորձ ենք ձեռք բերել և կկիրառենք այլ տակտիկական լուծումներ»,- «Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում ընդգծել է Շեկարչին։
Նրա խոսքով՝ Իրանի զինված ուժերը հետևում են հակառակորդի բոլոր տեղաշարժերին և արդեն իսկ որոշել են պատասխան հարվածների հնարավոր թիրախները։ Հեռուստաալիքի զրուցակիցը հավաստիացրել է, որ նոր հարձակման դեպքում Իսլամական Հանրապետության պատասխանը լինելու է «ավելի հզոր ու խիստ», քան նախկինում։ Նա նաև զգուշացրել է, որ հերթական էսկալացիայի դեպքում ռազմական գործողությունները «դուրս կգան տարածաշրջանի սահմաններից»։
Նախօրեին իրանական զորքերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի պետ Ալի Աբդոլլահին հայտնել էր, որ Թեհրանը միջոցներ է ձեռնարկում իրանական ռազմական տեխնիկայի արդիականացման ուղղությամբ և ամեն ինչ անում է ռազմական ներուժը պահպանելու համար։
Source: https://news.am/hy/news/1038477
World
Իրանի զինված ուժերը հայտարարել են նոր մարտավարության անցնելու մասին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից նոր հարձակումների պարագայում
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։