Նիդերլանդների բարձրաստիճան պաշտոնյաները կառավարությանը խորհուրդ են տվել պաշտոնական բնույթի հաղորդակցության համար սահմանափակել կամ ամբողջությամբ դադարեցնել X սոցիալական ցանցի օգտագործումը։ Ինչպես հայտնում է «Volkskrant» թերթը, պատճառն այն է, որ պաշտոնյաների կարծիքով՝ հարթակում լայնորեն տարածվում են «ապատեղեկատվությունն ու ատելության խոսքը»։
Այս քննարկումների համար հիմք է հանդիսացել հենց նույն «Volkskrant»-ի մայիսի 23-ի հրապարակումը։ Պարբերականն ուսումնասիրել էր խորհրդարանական ընտրություններին նախորդող շաբաթվա ընթացքում քաղաքական գործիչներին ուղղված ավելի քան 80 հազար հաղորդագրություն։ Հետազոտությունը վեր է հանել 122 սպառնալիք, հանցագործության դրդման մոտ 150 դեպք և ատելության բորբոքման 428 դրվագ։ Ընդ որում, նմանատիպ հաղորդագրությունների միայն չնչին մասն է հասնում դատախազություն։
«Կառավարությունը պետք է մեծապես հրաժարվի X սոցիալական ցանցից»,- նշված է հոդվածում։ Նախարարների կաբինետին (վարչապետ Ռոբ Յետենի գլխավորությամբ) այսպիսի խորհուրդ է տվել տեղեկատվական հարցերով խորհուրդը, որի կազմում ընդգրկված են բոլոր 12 նախարարությունների հանրային կապերի և հաղորդակցության բաժինների ղեկավարները։
Թերթի տրամադրության տակ հայտնված պաշտոնական գրության մեջ նշվում է, որ, խորհրդի կարծիքով, Իլոն Մասկի կողմից գնվելուց հետո X հարթակն ակտիվորեն նպաստում է ապատեղեկատվության և վնասակար բովանդակության տարածմանը՝ դրանով իսկ խախտելով եվրոպական ու նիդերլանդական իրավական նորմերը։
Source: https://news.am/hy/news/1038492
World
Նիդերլանդներում պաշտոնյաները կառավարությանը կոչ են արել հրաժարվել X սոցիալական ցանցից․ Volkskrant
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։