Չինաստանը երեք տիեզերագնաց է ուղարկել իր «Տյանգուն» ուղեծրային կայան. անձնակազմի անդամներից մեկը կայանում կմնա մեկ տարի, ինչը երկրի համար ռեկորդային ժամկետ է։ Առաքելության նպատակն է պարզել, թե ինչպես է տիեզերքում երկար մնալն ազդում մարդու օրգանիզմի վրա, քանի որ Պեկինը պատրաստվում է մինչև 2030 թվականը մարդու վայրէջքն ապահովել Լուսնի վրա։
«Շենչժոու-23» տիեզերանավը մեկնարկել է կիրակի օրը՝ Ցզյուցյուան տիեզերակայանից, գրում է «Reuters»-ը։ Անձնակազմի կազմում են հրամանատար Չժու Յանչժուն, օդաչու Չժան Յուանչժին և օգտակար բեռների գծով մասնագետ Լի Ցզյաինը, որը Հոնկոնգից առաջին տայկոնավտն է։ Երեք անդամներից մեկը «Տյանգունում» կմնա մեկ տարի. սա պատմության մեջ ամենաերկարատև տիեզերական առաքելություններից մեկն է, թեև զիջում է ռուս տիեզերագնացի կողմից 1995 թվականին սահմանած 14 ու կես ամսվա ռեկորդին։ Չինաստանի օդաչուավոր տիեզերական թռիչքների ծրագրերի վարչությունը շաբաթ օրը հայտնել է, որ ավելի ուշ կորոշվի թե ով կմնա կայանում։
«Շենչժոու» առաքելությունները կայան են տեղափոխում երեք հոգանոց անձնակազմեր՝ վեցամսյա հետազոտությունների համար։
Չինաստանը մինչ այժմ Լուսին է ուղարկել միայն ավտոմատ կայաններ, սակայն «Շենչժոու» առաքելությունները ցույց են տալիս երկրի արագ զարգացող տիեզերական հնարավորությունները։ 2024 թվականի հունիսին Չինաստանը դարձավ առաջին երկիրը, որը ռոբոտացված առաքելության միջոցով Երկիր հասցրեց Լուսնի հակառակ կողմի գրունտի նմուշները։
«Շենչժոու-23» առաքելության շրջանակում առաջին անգամ կիրականացվի «Տյանգուն» կայանի հիմնական մոդուլին ինքնավար արագ մոտեցում և կցում (նախապատրաստվելով 2030 թվականի թռիչքին)։ Գիտնականները կուսումնասիրեն նաև երկարատև առաքելությունների ընթացքում տիեզերական ճառագայթման, ոսկրային զանգվածի կորստի և հոգեբանական սթրեսի ֆիզիոլոգիական հետևանքները։
Մինչև 2030 թվականը Լուսնի վրա մարդու հաջող վայրէջքը կմոտեցնի մեկ այլ նպատակ. Չինաստանը մտադիր է մինչև 2035 թվականը Ռուսաստանի հետ համատեղ մշտական բազա հիմնել այնտեղ։ Ինչպես նշել է Չինաստանի լուսնային ծրագրի գլխավոր գիտական ղեկավար Ու Վեյժենը, Պեկինի հրապարակած ժամանակացույցը միտումնավոր է «զուսպ» սահմանվել։
Source: https://news.am/hy/news/1038438
World
Չինաստանը սկսում է պատմության մեջ ամենաերկարատև տիեզերական առաքելություններից մեկը՝ Լուսնի վրա վայրէջքին պատրաստվելու համար
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։