Հունաստանը Ադրբեջանի քաղաքացուն դատապարտել է ազատազրկման լրտեսության մեղադրանքով։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել են իրազեկ աղբյուրները։
Աղբյուրների խոսքով՝ մայիսի 19-ին հունական դատարանը Ադրբեջանի 27-ամյա քաղաքացուն դատապարտել է ազատազրկման՝ Կրետեում գտնվող ռազմաբազային հետևելու հետ կապված լրտեսության մեղադրանքով։
Նա հերքում է իր մեղքը և բողոքարկել է դատավճիռը։
Յոթ տարի և մեկ ամիս ազատազրկման դատապարտված տղամարդը ձերբակալվել էր անցյալ տարվա հունիսին՝ «Սուդա» ռազմածովային բազայի նկատմամբ հսկողություն իրականացնելու կասկածանքով․ այն ռազմավարական օբյեկտ է Հունաստանի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համար։
Քննության տվյալներով՝ տղամարդը, որը Լեհաստանում ուներ ժամանակավոր կացության իրավունք, առաջին անգամ Հունաստան է ժամանել 2025 թվականի հունվարին և հունիսի կեսերից բնակվել է հյուրանոցի համարում, որտեղից տեսարան էր բացվում դեպի ռազմածովային և ռազմաօդային բազաները։
Նրան մեղադրել են պետական գաղտնիքներ և կարևոր ռազմական տեղեկատվություն, մասնավորապես՝ ռազմական օբյեկտների լուսանկարներ և տեսանյութեր, հավաքելու և օտարերկրյա պետություններին փոխանցելու մեջ։
Ապացույցների թվում են հունական նավատորմի՝ վերալիցքավորվելու համար Սուդա ժամանած ֆրեգատի 23 տեսանյութ և ինը լուսանկար։
Նրա համարից առգրավված իրերի մեջ եղել են բարձր հնարավորություն ունեցող տեսախցիկ, հեռաօբյեկտիվ և եռոտանի, USB ընթերցիչներ և հիշողության քարտեր։
Աղբյուրների տվյալներով՝ ոստիկանությունը նրա նոութբուքում հայտնաբերել է նաև գաղտնագրման ծրագրային ապահովում։
Source: https://news.am/hy/news/1037410
ԶԼՄ-ներ․ Հունաստանում Ադրբեջանի քաղաքացուն դատապ
ԶԼՄ-ներ․ Հունաստանում Ադրբեջանի քաղաքացուն դատապարտել են Կրետեում ՆԱՏՕ բազայի մոտ լրտեսության համար
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր ԶԼՄ-ներ․ Հունաստանում Ադրբեջանի քաղաքացուն դատապ նորությունները Telegram-ում
Հետևիր ԶԼՄ-ներ․ Հունաստանում Ադրբեջանի քաղաքացուն դատապ թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։