Ֆրանսիական Citroen ապրանքանիշը պաշտոնապես հաստատել է լեգենդար 2CV մոդելի վերադարձը, որին տվել էին էին «անճոռնի բադիկ» անվանումը։ Այս մասին հայտնել է Carscoops-ը։ Այս անգամ ավտոմեքենան կլինի էլեկտրական և խնայողական։
Հայտարարությունը հնչել է Stellantis ընկերության Միչիգանում անցկացված շնորհանդեսի ժամանակ։ Citroen-ի ղեկավար Քսավիե Շարդոնը խոստովանել է, որ հանրահայտ անվանումը վերածնվում է։ Նորույթը կպահպանի ճանաչելի կլորավուն ուրվագիծը, սակայն չի լինի ճշգրիտ ռետրո-պատճեն։ Դիզայներները կմիավորեն դասական համամասնությունները ժամանակակից գծերի հետ։
2CV-ի «կենդանի» կոնցեպտը կներկայացնեն 2026 թվականի աշնանը Փարիզի ավտոսրահում։ Սերիական արտադրությունը կմեկնարկի 2028 թվականին։ Գինը կկազմի 15 հազար եվրոյից պակաս։ Դա նորույթը կդարձնի Եվրոպայի ամենամատչելի էլեկտրական մեքենաներից մեկը՝ ավելի էժան, քան Dacia Spring-ը, Renault Twingo-ն և BYD Dolphin Surf-ը։
Citroen-ն ընդգծել է, որ նախագիծը հետևում է բնօրինակի փիլիսոփայությանը՝ գործնականություն, պարզություն և շահագործման ցածր արժեք։ Շարդոնը մոդելն անվանել է «իրական ժողովրդական ավտոմեքենա՝ իրական կյանքի համար»։ Մեքենան կդառնա ապրանքանիշի յոթ նորույթներից մեկը մինչև 2030 թվականը։ Էլեկտրական մեքենան նախատեսվում է արտադրել Իտալիայում։
Source: https://news.am/hy/news/1037564
Citroen 2CV
2028 թվականին Citroen-ը կվերածնի 2CV մոդելը, որը ստացել էր «անճոռնի բադիկ» մականունը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Citroen 2CV նորությունները Telegram-ում
Հետևիր Citroen 2CV թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։