Մայիսի 21-ի գիշերը ուկրաինական անօդաչուները գրոհել են Սամարայի մարզի Սիզրան քաղաքը։ Այս մասին հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։ «Թշնամու անմարդկային գործողությունների հետևանքով երկու մարդ է զոհվել։ Ցավակցում եմ հարազատներին ու մերձավորներին։ Կան նաև վիրավորներ, որոնց ցուցաբերվում է անհրաժեշտ ողջ օգնությունը»,- տելեգրամյան իր ալիքում գրել է պաշտոնյան։ Ըստ «Astra»-ի և ուկրաինական «Exilenova+» մոնիթորինգային ալիքի տվյալների՝ թիրախը եղել է «Ռոսնեֆտին» պատկանող Սիզրանի նավթավերամշակման գործարանը։ Բնակիչների հրապարակած լուսանկարները փաստում են, որ հարվածից հետո հզոր հրդեհ է բռնկվել ձեռնարկությունում և սև ծխի հսկայական սյուն է երկինք բարձրացվել։
Տարեկան մինչև 8,5 միլիոն տոննա նավթ մշակող այս գործարանը նախորդ անգամ անօդաչուների թիրախում է հայտնվել ապրիլի 18-ին։ Այն ժամանակ վնասվել էր տեխնոլոգիական սարքավորումը, ինչի հետևանքով դադարեցվել էր АВТ-6 նավթի առաջնային մշակման կայանքի աշխատանքը։ Նշենք, որ այս կայանքին է բաժին ընկնում ձեռնարկության հզորության ավելի քան 70%-ը։ Հարձակման ժամանակ վնասվել են նաև բնակելի տներ, ինչը, ըստ «Astra»-ի, կարող է վկայել ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) միջոցների կիրառման մասին։ Ինչպես հայտնում է «Reuters»-ը, վերջին երկու շաբաթվա ընթացքում իրականացված ուկրաինական անօդաչուների հարվածների պատճառով Կենտրոնական Ռուսաստանի բոլոր խոշոր նավթավերամշակման գործարանները ստիպված են եղել կա՛մ ամբողջությամբ դադարեցնել աշխատանքը, կա՛մ զգալիորեն նվազեցնել արտադրության ծավալները։ Հարձակման ենթարկված խոշոր ձեռնարկությունների թվում են Մոսկվայի, Նիժնի Նովգորոդի, Ռյազանի և Յարոսլավլի գործարանները։
Ամբողջությամբ կամ մասնակիորեն կանգնեցված գործարանների ընդհանուր հզորությունը գերազանցում է տարեկան 83 միլիոն տոննան (օրական 238 հազար տոննա), ինչը կազմում է ռուսական ողջ արտադրողականության մոտ մեկ քառորդը։ Ըստ «Reuters»-ի հաշվարկների՝ այս ձեռնարկությունները միասին ապահովում են Ռուսաստանի ավտոբենզինի ավելի քան 30%-ը և դիզելային վառելիքի շուրջ 25%-ը։ Ընդ որում, ռուսական մի շարք այլ գործարաններ, որոնք կարող են լրացնել վնասված ձեռնարկությունների արտադրանքի պակասը, նույնպես հարձակման են ենթարկվել և այժմ կա՛մ կանգնեցված են, կա՛մ աշխատում են թերբեռնված հզորությամբ։
Մասնավորապես, այս պահին պարապուրդի մեջ են «Պերմնեֆտեօրգսինթեզը» (տարեկան 13 մլն տոննա) և Աստրախանի գազավերամշակման գործարանը (3 մլն տոննա գազային կոնդենսատ), իսկ Նովոկույբիշևսկի գործարանն (տարեկան 8 մլն տոննա) աշխատում է իր հզորության ընդամենը մեկ քառորդի չափով։
Source: https://news.am/hy/news/1037118
Football
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանին. երկու մարդ է զոհվել
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։