Մայիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19:50-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Դիլիջան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժշկի կողմից տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել։
Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել բնակչի տան տարածքում։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «Mercedes»-ի վարորդը եղել է ոչ սթափ և զրկված է եղել ավտոմեքենան վարելու իրավունքից։
Իսկ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ «Mercedes»-ի վարորդը օրեր առաջ Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց, բողոքի ակցիայի մասնակիցներից է եղել և նա նույնպես խնդրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի իրենց վարորդական իրավունքը առանց քննության վերականգնվի։
Source: https://news.am/hy/news/1037531
Ոչ սթափ և վարելու իրավունքից զրկված վարորդը վթար
Ոչ սթափ և վարելու իրավունքից զրկված վարորդը վթարի է ենթարկվել․ նա Փաշինյանին դիմողներից մեկն է
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Ոչ սթափ և վարելու իրավունքից զրկված վարորդը վթար նորությունները Telegram-ում
Հետևիր Ոչ սթափ և վարելու իրավունքից զրկված վարորդը վթար թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։