Այսօր՝ հունիսի 7-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան և Տավրոս փողոցների խաչմերուկում բախվել են 69-ամյա Սերյոժա Ս․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը, հաղորդում է Shamshyan.com–ը։
Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մոտոցիկլավարի ինքնությունը։
Source: https://news.am/hy/news/1041706