«Հանուն Հանրապետության» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանը քվեարկությունից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։
Նա նշել է, որ իր ձայնը տվել է հանուն Հանրապետության, փոփոխությունների և ուժեղ հակակշռի ձևավորման։ Բաբաջանյանը պատկերավոր համեմատությամբ ընդգծել է, որ պետության առաջընթացի համար անհրաժեշտ են երկու հենասյուներ․
«Մի ոտքով հնարավոր չէ առաջ գնալ․ առավելագույնը կարելի է տեղում ցատկել»։
Նրա խոսքով՝ երկրի զարգացման համար կարևոր է ոչ միայն լեգիտիմ և ուժեղ իշխանության առկայությունը, այլև ազդեցիկ ու սկզբունքային ընդդիմության ձևավորումը, որը կկարողանա ապահովել կառավարության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը՝ դատաիրավական, կրթական և տնտեսական բարեփոխումների իրականացման ընթացքում։
Source: https://news.am/hy/news/1041738