ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Օվալաձև աշխատասենյակում իր ելույթի ժամանակ արտահայտվել է ծննդյան իրավունքով քաղաքացիության ստացման դեմ՝ այս տարի այդ հարցով Գերագույն դատարանի սպասվող որոշման նախաշեմին, հաղորդում է NBC News-ը:
«Մենք աշխարհում միակ երկիրն ենք, որն ունի դա։ Դուք գալիս եք մեր երկիր և հանկարծ դառնում եք քաղաքացի։ Գերագույն դատարանի այս որոշումը շատ կարևոր է։ Նրանք, հավանաբար, իմ դեմ որոշում կընդունեն, որովհետև նրանց, կարծես թե, դուր է գալիս դա անել»,- ասել է նա։
Թրամփը նշել է, որ ինքը «դժգոհ է դատավորների մի շարք որոշումներից», և ավելացրել, որ «խայտառակություն» կլինի, եթե բարձրագույն դատարանը ծննդյան իրավունքի հարցում իրեն հակառակ որոշում կայացնի։
«Մենք ծաղրուծանակի առարկա ենք, և եթե Գերագույն դատարանը հաստատի այդ որոշումը, նրանք արջի ծառայություն մատուցած կլինեն Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ ճիշտ այնպես, ինչպես արջի ծառայություն մատուցեցին՝ սակագների վրա 149 միլիարդ դոլար ծախսելով և առաջարկելով դա այլ կերպ անել։ Մենք պետք է հաղթեինք սակագների այդ գործը»,- հավելել է ԱՄՆ նախագահը։
Source: https://news.am/hy/news/1037334
Football
Թրամփը զգուշացրել է Գերագույն դատարանին՝ ծննդյան իրավունքով քաղաքացիության օգտին որոշում չընդունել
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Միացեք Telegram ծանուցումներին
Ընտրեք լեզուն և թեմաները, և անմիջապես ստացեք ծանուցումներ՝ ամբողջ նյութի հղումով։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։