Իրանը պետք է ամբողջությամբ հրաժարվի միջուկային զենք ունենալուց, իսկ Օրմուզի նեղուցը պետք է անհապաղ բացվի երկու ուղղություններով ազատ և անմաքս նավագնացության համար, Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ըստ նրա՝ տարածաշրջանում հնարավոր ցանկացած ծովային ական պետք է ոչնչացվի։
Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ն նախկինում արդեն վնասազերծել է «շատ նման ականներ»՝ իր ստորջրյա ականազերծիչների օգնությամբ, և հավելել է, որ Իրանը պետք է ավարտին հասցնի մնացած ականների ամբողջական հեռացումը կամ պայթեցումը։
Նա նշել է, որ նեղուցում արգելափակված նավերը, ինչպես ինքն է արտահայտվել՝ «աննախադեպ ծովային շրջափակման» պատճառով, այժմ կկարողանան «սկսել տուն վերադառնալ»։
«Ողջույններ փոխանցեք ձեր կանանց, ամուսիններին, ծնողներին և ընտանիքներին ինձնից՝ ձեր սիրելի նախագահից»,- այս կապակցությամբ նշել է ԱՄՆ նախագահը։
Միջուկային ծրագրի վերաբերյալ նա հայտարարել է, որ հարստացված նյութը, որն ինքն անվանել է «միջուկային փոշի» և որը, ըստ նրա, գտնվում է խոր գետնի տակ՝ ավերված լեռների խորքում, պետք է դուրս բերվի Միացյալ Նահանգների կողմից։ Նա պնդում է, որ դա հնարավոր է դարձել «11 ամիս առաջ B-2 ռմբակոծիչների հզոր հարվածից» հետո։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ունի եզակի տեխնիկական հնարավորություններ նման գործողության համար, ինչպես և Չինաստանը, և կգործի Իրանի Իսլամական Հանրապետության ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համատեղ։
Թրամփը հայտարարել է, որ այդ նյութը պետք է ոչնչացվի։ Նա նշել է նաև, որ առայժմ ոչ մի ֆինանսական վճարում նախատեսված չէ, իսկ այլ՝ պակաս կարևոր հարցերի շուրջ արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ։
Նա հայտնել է, որ ուղևորվում է Իրավիճակային սենյակ՝ վերջնական որոշում ընդունելու համար։
Source: https://news.am/hy/news/1039456
World
Թրամփը պահանջել է Իրանի միջուկային նյութերի վերացում և Օրմուզի նեղուցում սահմանափակումների չեղարկում
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։