ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի Նախագահ Սի Ծինփինն անձամբ խոստացել է իրեն, որ Պեկինը զենք չի մատակարարի Իրանին։
«Նախագահ Սին ինձ խոստացել է, որ ինքը ոչ մի զենք չի ուղարկում Իրան,- լրագրողներին ասել է Թրամփը։- Դա հիանալի խոստում է։ Ես գնահատում եմ դա»։
Թրամփը նշել է, որ Չինաստան կատարած իր այցի ընթացքում հիանալի ժամանակ է անցկացրել Սի Ծինփինի հետ և հավելել, որ Պեկինը կիսում է ԱՄՆ-ի մտահոգությունը՝ նավթի համար ծովային երթուղիների բաց լինելն ապահովելու հարցում։
«Մենք նախկինում էլ շատ լավ էինք հասկանում իրար, բայց նախագահ Սին և ես իսկապես շատ լավ ժամանակ անցկացրինք,- ասել է Թրամփը։- Կարծում եմ՝ դուք նույնը կասեիք, բայց նա խոստացավ, որ զենք չի ուղարկի։ Եվ եթե մտածեք այդ մասին, նա իր նավթի 40%-ը ստանում է Հորմուզի նեղուցով,- հավելել է Թրամփը։ - Նա նավթատար նավերն ու լցանավերը չի ուղարկում 20 ուղեկցող ականակիրների հետ։ Նա ցանկանում է, որ նեղուցը բաց լինի, ինչպես և ես։ Ես ուզում եմ, որ այն բաց լինի, և մենք այն կբացենք»։
Source: https://news.am/hy/news/1036735
Football
Թրամփը հայտարարել է, թե Սի Ծինփինը խոստացել է զենք չմատակարարել Իրանին և աջակցում է Հորմուզի նեղուցի բացմանը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։