ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շատ է հիասթափվել Իրանում ընթացող պատերազմի կապակցությամբ ՆԱՏՕ-ի արձագանքից, լրագրողներին հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը մատնանշել է Իսպանիայի հրաժարումը՝ թույլ տալ Թրամփի վարչակազմին օգտագործել իր ռազմաբազաները Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի ժամանակ, ինչը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի դաշինքից Վաշինգտոնի աճող դժգոհության ֆոնին։
«Ես գիտեմ, թե ինչու է ՆԱՏՕ-ն լավ Եվրոպայի համար, բայց ինչո՞ւ է ՆԱՏՕ-ն լավ Ամերիկայի համար։ Որովհետև դա մեզ բազաներ է տալիս տարածաշրջանում, որոնք հնարավորություն են տալիս մեզ ուժ կիրառել Մերձավոր Արևելքում կամ այլուր արտակարգ իրավիճակների ժամանակ։ Հետևաբար, եթե դա առանցքային հիմնավորումն է, թե ինչու եք դուք ՆԱՏՕ-ում, և հետո Իսպանիայի նման երկրները մերժում են մեզ այդ բազաների օգտագործման հարցում, ուրեմն ինչո՞ւ եք դուք ՆԱՏՕ-ում։ Դա շատ արդարացի հարց է»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Source: https://news.am/hy/news/1037347
Football
Թրամփին շատ է հիասթափեցրել ՆԱՏՕ-ի արձագանքը Իրանի հետ պատերազմի կապակցությամբ. Ռուբիո
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Միացեք Telegram ծանուցումներին
Ընտրեք լեզուն և թեմաները, և անմիջապես ստացեք ծանուցումներ՝ ամբողջ նյութի հղումով։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։