Աֆղանստանում «Թալիբան» շարժումը չեղարկել է աղջիկների ամուսնության նվազագույն տարիքային շեմը, հայտնում է The Times-ը։
«Եթե աղջիկը սեռահասունության է հասնում ինը կամ տասը տարեկանում, ապա, ըստ նոր օրենքի, նա համարվում է ամուսնության համար արժանի թեկնածու», — լրագրողներին հայտնել է աֆղան իրավապաշտպան Հորիա Մոսադիկը։
Մինչ թալիբների իշխանության գալը, Աֆղանստանում ամուսնության նվազագույն տարիքը 16-ն էր, սակայն այժմ այդ սահմանափակումը հանվել է։
Լրագրողները նաև հիշեցնում են, որ ըստ սուննի իսլամական իրավունքի ամենախոշոր և հնագույն դպրոցի՝ սեռահասունության նվազագույն տարիքը համարվում է ինը տարեկանը։
«Թալիբան» շարժման գերագույն առաջնորդ Հայբաթուլլա Ախունձադան ավելի վաղ հայտարարել էր, թե թալիբների վարչակարգն աֆղան կանանց ազատել է «ավանդական ճնշումներից» և վերադարձրել նրանց «ազատ մարդու» կարգավիճակը։ Միևնույն ժամանակ շեշտվում է, որ նոր իշխանությունները ձեռնարկել են «անհրաժեշտ քայլերը՝ կանանց համար իսլամական շարիաթին համապատասխան հարմարավետ ու բարեկեցիկ կյանք ապահովելու համար», իսկ կանանց նախկին խնդիրները կապվում են ամերիկյան 20-ամյա օկուպացիայի հետ։
Source: https://news.am/hy/news/1037221
Football
Թալիբները տղամարդկանց թույլատրել են ամուսնանալ իննամյա աղջիկների հետ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։