Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը ողջունել է 1996 թվականի միջադեպի կապակցությամբ Կուբայի 94-ամյա նախկին առաջնորդ Ռաուլ Կաստրոյին մեղադրանք առաջադրելու ԱՄՆ արդարադատության նախարարության որոշումը։ Դրա մասին նա գրել է X սոցիալական ցանցում։

Գրեմն Արդարադատության նախարարության որոշումն անվանել է «վաղուց հասունացած» և գովեստի խոսքեր է ուղղել գերատեսչությանը՝ պատասխանատվության ենթարկելու համար, ինչպես ինքն է արտահայտվել, «ավազակներին ու բռնակալներին, որոնց ձեռքերն ամերիկացիների արյան մեջ են»։

Մեղադրանքները կապված են 1996 թվականի իրադարձությունների հետ, երբ Կուբայի ռազմաօդային ուժերը խոցել էին Կուբայի իշխանությունների դեմ հանդես եկող Brothers to the Rescue կուբացի վտարանդիների կազմակերպության երկու ինքնաթիռ։ Այն ժամանակ խմբի երեք ինքնաթիռներ մտել էին կղզու օդային տարածք, ինչից հետո կուբացի զինվորականները խոցել էին դրանցից երկուսը։

Մեղադրանքների մասին լուրը հայտնվել է ԱՄՆ նախագահի այն հայտարարության ֆոնին, թե Ամերիկան չի հանդուրժի «մեկուսացված պետությունների» և թշնամական կառույցների ներկայությունը ամերիկյան սահմանների մոտ, ներառյալ՝ ԱՄՆ-ից մոտ 150 կիլոմետր շառավղով տարածքները։

Source: https://news.am/hy/news/1037052