Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հանդես է եկել Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի դեմ համաեվրոպական պատժամիջոցներ սահմանելու օգտին՝ պաղեստինամետ «Սումուդ» նավատորմի ձերբակալված մասնակիցների նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի առնչությամբ։
Ավելի վաղ Բեն-Գվիրը X սոցիալական ցանցում հրապարակել էր ակտիվիստների ժամանման տեսանյութը, որում, իսպանական կողմի պնդմամբ, արձանագրվել են նվաստացուցիչ վերաբերմունքի դեպքեր։ Սանչեսը նման գործողություններն անվանել է անընդունելի և հայտարարել, որ Իսպանիան իր քաղաքացիների նկատմամբ վատ վերաբերմունք թույլ չի տա։
Նա հիշեցրել է նաև, որ ավելի վաղ արդեն հայտարարել էր Բեն-Գվիրի՝ Իսպանիա մուտքի արգելքի մասին, և հայտնել է իր մտադրության մասին՝ հասնելու այդ սահմանափակումների տարածմանը ամբողջ Եվրոպական միության վրա։
Իսրայելի ԱԳՆ տվյալներով՝ նավատորմի բոլոր նավերը կալալնվել են, իսկ շուրջ 430 ակտիվիստ՝ ձերբակալվել։ Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ նրանք պետք է հանձնվեին հյուպատոսական ներկայացուցիչներին։
«Գլոբալ նավատորմ Սումուդ» ակցիան մեկնարկել էր ապրիլին՝ տարբեր երկրների նավերի մասնակցությամբ։ Կազմակերպիչները հայտարարում են, որ իրենց նպատակն է ճեղքել Գազայի հատվածի ծովային շրջափակումը և հումանիտար ծովային միջանցք ստեղծել։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսրայելցի զինվորականները սկսել են նավերի կալանումը միջազգային ջրերում և ակտիվիստներին տեղափոխում են Աշդոդ նավահանգիստ։
Source: https://news.am/hy/news/1037065
Football
Սանչեսն աջակցել է Իսրայելի նախարար Բեն-Գվիրի դեմ ԵՄ պատժամիջոցներին՝ նավատորմի հետ կապված միջադեպի պատճառով
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։