Իսրայելական ուժերը հինգշաբթի նոր ներխուժում են իրականացրել Կունեյտրայի հյուսիսում գտնվող աս-Սամդանիյա աշ-Շարքիյա գյուղ, տեղադրել ժամանակավոր անցակետ և խուզարկել անցորդներին, ապա նահանջել, հայտնում է Sana-ն։
Սիրիական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ներխուժմանը նախորդել էր մեկ այլ գործողություն, որն իրականացվել էր նախորդ օրը Կունեյտրայի հարավում, երբ իսրայելական զորքերը մտել էին Կունեյտրայի հարավային գյուղական շրջանի ալ-Բասսալի և Ում ալ-Լավքաս գյուղերը, խուզարկել տները և ձերբակալել երկու երիտասարդի, իսկ մի քանի ժամ անց նրանց ազատ արձակել։
«Իսրայելը շարունակում է խախտել 1974 թվականի ուժերի բաժանման մասին համաձայնագիրը՝ ներխուժումներ, ձերբակալություններ, գնդակոծություններ իրականացնելով և Սիրիայի հարավում բուլդոզերներով տարածքներ մաքրելով։ Սիրիան դատապարտել է Իսրայելի խախտումները, կոչ է արել իսրայելական զորքերը դուրս բերել սիրիական տարածքից և միջազգային հանրությանը հորդորել է ճնշում գործադրել Իսրայելի վրա, որպեսզի այն ամբողջությամբ լքի այս շրջանը»,- ասվում է լրատվամիջոցի հաղորդագրության մեջ։
Source: https://news.am/hy/news/1037275
Football
Sana. Իսրայելական ուժերը ներխուժել են Սիրիայի Կունեյտրա նահանգում գտնվող աս-Սամդանիյա աշ-Շարքիյա գյուղ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։