Samsung Electronics-ի արհմիությունը որոշել է հետաձգել մայիսի 21-ին նախատեսված գործադուլը և աշխատակիցների քվեարկությանը ներկայացնել աշխատավարձերի վերաբերյալ ղեկավարության նախնական առաջարկը։ Որոշման մասին հայտնում է Yonhap գործակալությունը։

Արհմիության տվյալներով՝ գործադուլը տեղափոխվում է «մինչև հետագա ծանուցում»։ Ավելի վաղ դատարանը սահմանափակել էր բողոքի գործողությունների ձևաչափը՝ արգելելով մասնակիցներին միջամտել այն ստորաբաժանումների աշխատանքին, որոնք պատասխանատու են անձնակազմի անվտանգության և կիսահաղորդիչների արտադրությունում արտադրանքի պահպանման համար։

Ընդ որում, ավելի վաղ՝ չորեքշաբթի, արհմիությունը հայտարարում էր, որ գործադուլը կսկսվի նախատեսված ժամկետում։

Samsung Electronics-ի ղեկավարության և աշխատակիցների միջև բանակցությունները շարունակվում են պարգևավճարների չափի շուրջ վեճերի ֆոնին՝ չնայած կիսահաղորդիչների և չիպերի ոլորտում պահանջարկի աճով պայմանավորված ընկերության ռեկորդային շահույթներին։

Source: https://news.am/hy/news/1036988