Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել, որի ընթացքում կողմերից յուրաքանչյուրը վերադարձրել է 185 մարդ, հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։

Փոխանակման իրականացման միջնորդը եղել է ԱՄԷ-ն։

Վլադիմիր Զելենսկին հաստատել է փոխանակումը։ 185 զինծառայողների հետ միասին Ուկրաինա է վերադարձել նաև մեկ քաղաքացիական գերի, ճշտել է նա։

Ռազմագերիների նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել մայիսի 15-ին՝ Հաղթանակի օրվա առթիվ եռօրյա հրադադարի ավարտից մի քանի օր անց։ Այդ ժամանակ կողմերը միմյանց էին փոխանցել 205-ական մարդ։

Դրանից մեկ օր առաջ Վլադիմիր Զելենսկին հրապարակել էր Վլադիմիր Պուտինին ուղղված նամակը, որում առաջարկել էր անձամբ հանդիպել՝ «ուղիղ երկխոսության միջոցով» պատերազմն ավարտելու համար։ Զելենսկին նաև հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է ռազմագերիների փոխանակման «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով, և դա կարող էր լավ նախաբան դառնալ պատերազմի ավարտի համար։ Կրեմլում այս նամակին առայժմ չեն պատասխանել։

Source: https://news.am/hy/news/1041182