ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։
Նիստը կմեկնարկի ժամեր անց՝ Հակակոռուպցիոն դատարանում։
«Արմեն Աշոտյանին կալանավորելու է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը։ Նիստը՝ մի քանի ժամից, կոնկրետ ժամի մասին կգրեմ ավելի ուշ»,- հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան է ձերբակալվել Աշոտյանը։ Քննչական կոմիտեն պարզաբանել էր, թե ինչու են ձերբակալել Աշոտյանին ու մի խումբ անձանց։
Լիազորությունների չարաշահում և փողերի լվացում. Ձերբակալվել է Աշոտյանը, Բրյուսովի նախկին ռեկտորը և ևս 5 պաշտոնյա
Source: https://news.am/hy/news/1041213