Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Սեյեդ Մոջթաբա Խամենեին հաստատել է երկրի տարբեր դատարանների կողմից դատապարտված 2 000 բանտարկյալի ներման որոշումը, հայտնել է Mehr-ը։

Որոշումն ընդունվել է Իդ ալ-Ղադիր տոնի առիթով՝ շիաների համար ամենակարևոր օրերից մեկի կապակցությամբ։

Ներումը շնորհվել է Իրանի դատական իշխանության ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի Էջեիի ներկայացմամբ, որը համապատասխան խնդրանքով դիմել էր տոնի նախօրեին։

Իդ ալ-Ղադիր տոնին շիաները նշում են այն իրադարձությունը, երբ Մուհամադ մարգարեն իմամ Ալի իբն Աբու Թալիբին նշանակել է իր իրավահաջորդը։ Այս օրը հատուկ կրոնական նշանակություն ունի շիական իսլամում և ավանդաբար ուղեկցվում է տարբեր պետական և հասարակական միջոցառումներով։

Իրանի Սահմանադրության 110-րդ հոդվածի համաձայն՝ երկրի գերագույն առաջնորդն ունի դատապարտյալներին ներում շնորհելու կամ նրանց նկատմամբ կիրառված պատիժները մեղմելու լիազորություն՝ դատական իշխանության ղեկավարի առաջարկությամբ։ Հենց այս դրույթի հիման վրա էլ որոշում է ընդունվել 2 000 բանտարկյալի ներում շնորհելու վերաբերյալ։

Source: https://news.am/hy/news/1041209