Ռուսաստանում իրականացրել են ավիաշինարարների նախաձեռնությամբ մշակված հինգերորդ սերնդի երկտեղանի Սու-57 կործանիչի նախատիպի առաջին փորձնական թռիչքը, լրագրողներին հայտնել է ՌԴ առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովը, հայտնում РИА Новости-ն։
«Սկսվել են հինգերորդ սերնդի երկտեղանի Սու-57 կործանիչի նախատիպի թռիչքային փորձարկումները։ Այդ ինքնաթիռը, որը նախաձեռնողական կարգով մշակել են մեր ավիաշինարարները, բացի յուրահատուկ մարտական բնութագրերից, օժտված կլինի նաև ուսումնամարտական ինքնաթիռի գործառույթներով և մարտական կառավարման ինքնաթիռի հնարավորություններով»,- ասել է Մանտուրովը։
Ինչպես նշել են «Ռոստեխ»-ի մամուլի ծառայությունում, «Սուխոյ» փորձարարական կոնստրուկտորական բյուրոյի մասնագետների ստեղծած Су-57-ի երկտեղանի տարբերակը կարող է օգտագործվել ոչ միայն օդաչուների վերապատրաստման, այլև օդաչուավորվող և անօդաչու ավիացիայի միավորված խմբի մարտական գործողությունների կազմակերպման ու կառավարման համար՝ ձևավորելով միասնական տեղեկատվական-կառավարող տիրույթ։
Source: https://news.am/hy/news/1036744
Football
Ռուսաստանում իրականացրել են հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչի նախատիպի առաջին փորձնական թռիչքը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։