Ամերիկյան վարչակազմը միջազգային ջրերում, հատկապես Հորմուզի նեղուցում, նավերից վճարների գանձումն անընդունելի է համարում։ Այս մասին Հելսինգբորգում, որտեղ կանցկացվի ՆԱՏՕ երկրների արտգործնախարարների հանդիպումը, հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Ինչ վերաբերում է [Հորմուզի] նեղուցին, Իրանը փորձում է այնտեղով անցնելու համար վճարների համակարգ ներդնել։ Ի դեպ, նրանք փորձում են նաև համոզել Օմանին միանալ միջազգային ջրային ուղու նկատմամբ այս վճարների կիրառման համակարգին։ Աշխարհի ոչ մի երկիր չպետք է համաձայնի դրան։ Ես չգիտեմ որևէ երկիր, որը կաջակցեր դրան, բացի Իրանից, բայց աշխարհի ոչ մի երկիր չպետք է համաձայնի դրան», — ասել է Ռուբիոն դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեի հետ զրույցից հետո։

«Ես աշխարհում չգիտեմ որևէ մեկին, որը կաջակցեր միջազգային ջրային ուղով անցնելու համար վճարների գանձման համակարգին, դա պարզապես անթույլատրելի է։ Այդպես լինել չի կարող։ Եթե դա տեղի ունենա Հորմուզի նեղուցում, ապա նույնը տեղի կունենա նաև աշխարհի ևս հինգ այլ վայրերում։ Այդ դեպքում ինչո՞ւ աշխարհի երկրները նույնպես չասեն. «Դե, մենք էլ ենք ուզում դա անել»», — հավելել է պետքարտուղարը։

Source: https://news.am/hy/news/1037482