Ռուս-չինական նեղ կազմով բանակցությունները բովանդակալից են եղել, իսկ երկխոսությունն անցել է վստահության մթնոլորտում։ Այս մասին ընդլայնված կազմով հանդիպման մեկնարկին նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Քիչ առաջ նեղ կազմով [Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ], ավանդական, մտերիմ ու վստահելի մթնոլորտում բովանդակալից բանակցություններ անցկացրինք երկկողմ համագործակցության կարևոր հարցերի շուրջ։ Այժմ կզրուցենք ավելի ընդլայնված կազմով»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը։

«Ըստ ավանդույթի՝ հնգակողմ միջկառավարական հանձնաժողովների աշխատանքի մասին զեկույցներով հանդես կգան դրանց համանախագահները՝ փոխվարչապետերը, իսկ մեր արտաքին գործերի նախարարները կներկայացնեն միջազգային հարթակում իրականացվող համակարգումը»,- հավելել է Պուտինը։

Source: https://news.am/hy/news/1036795