Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ստորագրել են բազմաբևեռ աշխարհի ձևավորման և նոր տիպի միջազգային հարաբերությունների մասին հռչակագիր։
Առաջնորդները ստորագրել են նաև համատեղ հայտարարություն՝ համապարփակ գործընկերության ու ռազմավարական փոխգործակցության հետագա ամրապնդման, ինչպես նաև բարիդրացիության, բարեկամության և համագործակցության հարաբերությունների խորացման մասին։ Ուշակովի խոսքով՝ սա բավականին ծավալուն ծրագրային փաստաթուղթ է, որում սահմանված են ՌԴ-ի և ՉԺՀ-ի միջև բազմապլան երկկողմ կապերի ողջ համալիրի զարգացման հիմնական ուղիները, միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ միանշանակ ընդհանուր տեսլականը և համաշխարհային գործերում փոխգործակցության հիմնական ձևաչափերը։
Պուտինը Չինաստան է այցելել երկօրյա պաշտոնական այցով՝ Սի Ծինփինի հրավերով։ Ուղևորությունը նվիրված է երկկողմ կապերի համար հիմնարար նշանակություն ունեցող «Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին» պայմանագրի ստորագրման 25-ամյակին։
Source: https://news.am/hy/news/1036808
Football
Պուտինն ու Սի Ծինփինը ստորագրել են բազմաբևեռ աշխարհի ձևավորման մասին հռչակագիր
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։