Փարիզում Ֆրանսիայի գավաթի եզրափակչում «Լանս» և «Նիս» ֆուտբոլային ակումբների հանդիպման նախօրեին անկարգությունների 65 մասնակից է ձերբակալվել, հայտնում է Le Figaro-ն։

Սևազգեստ տասնյակ մարդիկ ուրբաթ գիշերը հարձակվել են Փարիզի 10-րդ շրջանում գտնվող մի բարի վրա։ Նրանք աթոռներ և այլ առարկաներ են նետել բարի պատուհանների, ինչպես նաև միմյանց ուղղությամբ։

Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալվածների մոտ սառը զենք է հայտնաբերվել։ Ձերբակալվածների թվում կան նաև «Նիսի» երկրպագուներ։

Բախումների հետևանքով վեց մարդ վնասվածքներ է ստացել։

Ֆրանսիայի գավաթի եզրափակիչը կանցկացվի ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով 21:00-ին, «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտում։

Source: https://news.am/hy/news/1037512