Մայիսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այդ օրը ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներում սուր կտրող-ծակող առարկայից հարվածներ ստացած տղամարդ է տեղափոխվել «Էջմիածին» բժշկական կենտրոն, հաղորդում է Shamshyan.com–ը։
Տեղում բժիշկները քրեական ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում և վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Արմավիրի մարզի քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորը Փարաքարի բնակիչ 30-ամյա Գարիկ Աղայանն է։
Քրեական ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 20:10-ի սահմաններում Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի Րաֆֆու փողոցի 41 հասցեի հարևանությամբ բնակվող 21-ամյա Գարի Կշտաևի և հիվանդանոց տեղափոխված Գ. Աղայանի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Գ. Կշտաևն իր մոտ եղած դանակով մի քանի հարվածներ է հասցրել Գ. Աղայանի մարմնի տարբեր մասերին։
Քրեական ոստիկանները պարզել են նաև, որ վիճաբանությանը մասնակցություն են ունեցել նաև Գ. Կշտաևի հայրը՝ Արմավիրի մարզի բնակիչ 47-ամյա Արմեն Կշտաևը, Գ. Կշտաևի եղբայրը՝ Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Համիկ Կշտաևը։
Նշված անձինք քրեական ոստիկանների օպերատիվ տեղեկություններով հայտնաբերել և ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով մարմնական վնասվածք հասցնելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Source: https://news.am/hy/news/1036985
Football
Փարաքարում հայրն ու որդիները ծեծել ու դանակահարել են 30-ամյա տղամարդուն. վիճակը ծայրահեղ ծանր է
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։