Ուկրաինայի զինված ուժերն այս տարվա սկզբին իրականացրած հարձակման ընթացքում ազատագրել են մոտ 400 քառակուսի կիլոմետր տարածք։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ռուսական բանակի համար անջատվել են Starlink արբանյակային ինտերնետի տերմինալները, գրել է Bloomberg-ը՝ հղում կատարելով ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչության զեկույցին։ Փաստաթղթում նշվել է, որ ուկրաինական ուժերին առաջին անգամ 2023 թվականից ի վեր հաջողվել է հետ գրավել տարածքներ ի հաշիվ այն բանի, որ ռուս զինվորականները «ժամանակավորապես, բայց էապես թուլացած» էին։
ՌԴ բանակը Starlink-ի տերմինալներն օգտագործում էր տեղաշարժերը համակարգելու և անօդաչուներ արձակելու համար։ Ընդ որում, ռուսական զորքերի համար ևս մեկ հարված էր Կրեմլի որոշումը՝ արգելափակել Telegram մեսենջերը, որը կապի միջոց էր մարտի դաշտում։ Սակայն, ինչպես նշվել է հետախուզական վարչության զեկույցում, մարտ ամսվա դրությամբ Ռուսաստանին հաջողվել է պահպանել ճակատում «ընդհանուր առավելությունը»՝ «մարտական գործողությունների վարման գործառույթների մեծամասնության» մասով։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Սերգեյ Բեսկրեստնովը հայտնել է, որ Starlink-ի կորուստը ռուսական բանակի համար «աղետ» է, քանի որ «զորքերի հրամանատարությունը քայքայվել է, իսկ գրոհային գործողությունները շատ շրջաններում դադարեցվել են»։
Ռուսական ստորաբաժանումներում Starlink-ի տերմինալներն աշխատում էին անօրինական կերպով և մաքսանենգ ճանապարհով ներմուծվում էին այլ երկրներից։ Դրանք հնարավոր էր կարգավորել նաև այն պատճառով, որ ձևականորեն գտնվում էին Ուկրաինայի տարածքում։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունում դեռ Ջո Բայդենի վարչակազմի օրոք էին սկսել Իլոն Մասկին պատկանող SpaceX-ի հետ, որը տրամադրում է Starlink կապի ծառայությունները, քննարկել ռուսական զորքերում տերմինալների անջատման հարցը։ 2026 թվականի սկզբին Ուկրաինայի պաշտպանության նոր նախարար Միխայիլ Ֆյոդորովը խնդրել էր SpaceX-ին անջատել ռուսական տերմինալները։ Դրանց թվում էին հայտնվել այն բոլոր սարքերը, որոնք գրանցված չէին Ուկրաինայում։
Արբանյակային ինտերնետի կորստից հետո ռուսական բանակի առաջխաղացումը կտրուկ դանդաղել է։ Հունվարին նրան հաջողվել էր գրավել 245 քառակուսի կիլոմետր, սակայն փետրվարին, մարտին և ապրիլին հարձակման տեմպը նվազել է՝ կազմելով ամսական 120–160 քառակուսի կիլոմետր։ Ուկրաինական DeepState մոնիթորինգային ալիքի տվյալներով՝ մայիսի 11 օրում ՌԴ զորքերը գրավել են ուկրաինական տարածքի 29 քառակուսի կիլոմետր։ Այժմ ուկրաինական տարածքի 1 քառակուսի կիլոմետրն օկուպացնելու համար ռուսական զորքերին միջինն անհրաժեշտ է իրականացնել 36 հարձակում։ Այս ֆոնին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է ճակատում գոյություն չունեցող հաջողությունների և բնակավայրերի «ազատագրման» մասին, որոնք շարունակում են մնալ Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ։
Source: https://news.am/hy/news/1037459
Պենտագոն․ Ուկրաինան ռուսական բանակի Starlink-ի ա
Պենտագոն․ Ուկրաինան ռուսական բանակի Starlink-ի անջատումից հետո հետ է գրավել մոտ 400 քառակուսի կիլոմետր տարածք
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Պենտագոն․ Ուկրաինան ռուսական բանակի Starlink-ի ա նորությունները Telegram-ում
Հետևիր Պենտագոն․ Ուկրաինան ռուսական բանակի Starlink-ի ա թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։