Գազայից «Սումուդ» նավատորմի պաղեստինամետ ակտիվիստները ժամանում են Ստամբուլ, և հայտնվում են տեսանյութեր ու լուսանկարներ, որոնք վկայում են, որ նրանցից շատերը ծեծի են ենթարկվել իսրայելական բանտում գտնվելու ժամանակ, հաղորդում է Al Jazeera-ն։
Համացանցում հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են մի քանի ակտիվիստի տեղափոխում պատգարակներով։
Ավելի վաղ Իսրայելը հայտնել էր բոլոր պաղեստինամետ ակտիվիստների արտաքսման մասին։
Իտալիան հինգշաբթի դիմել է Եվրոպական միությանը՝ խնդրելով պատժամիջոցներ կիրառել իսրայելցի ծայրահեղ աջակողմյան նախարարի նկատմամբ, որը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են դեպի Գազա ուղևորվող նավատորմի ձերբակալված ակտիվիստները ծնկի եկած, կապված ձեռքերով և ճակատները գետնին հպած կանգնած։
Ավելի վաղ Իսրայելը հայտնել էր դեպի Գազայի ափեր ուղևորվող «Սումուդ» նավատորմի բոլոր նավերի կալանման մասին։ Ձերբակալվել էր 430 պաղեստինամետ ակտիվիստ, որոնց թվում կան Իտալիայի քաղաքացիներ, ներառյալ՝ խորհրդարանի մեկ պատգամավոր։
Ձերբակալվածներին Աշդոդի նավահանգիստ հասցնելուց հետո Բեն-Գվիրը հրապարակել էր աչքերը կապված և ծնկի եկած մարդկանց լուսանկարներ՝ հետևյալ գրառմամբ. «Ահա թե ինչպես ենք մենք դիմավորում ահաբեկիչների մեղսակիցներին»։
Իսրայելական կողմը պնդում է, որ ակցիան «փիար քայլ էր՝ ի շահ ՀԱՄԱՍ-ի»։ Նավատորմի մասնակիցներն իրենց հերթին հայտարարել են, որ մտադիր էին ճեղքել Գազայի ծովային շրջափակումը և ստեղծել հումանիտար միջանցք։
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին անընդունելի է անվանել Իսրայելի իշխանությունների վերաբերմունքը Գազայի հատված ուղևորվող պաղեստինամետ «Սումուդ» նավատորմի ձերբակալված մասնակիցների հանդեպ։ Միջադեպի կապակցությամբ Իսրայելի դեսպանը կանչվել է Իտալիայի ԱԳՆ։
Flotilla participants are arriving at Istanbul airport. This is what Israel military and prison personnel did to them. pic.twitter.com/DbbXxJWi55— Heidi Matthews (@Heidi__Matthews) May 21, 2026
Flotilla participants are arriving at Istanbul airport. This is what Israel military and prison personnel did to them. pic.twitter.com/DbbXxJWi55
Source: https://news.am/hy/news/1037370
Football
Պաղեստինամետ ակտիվիստները ժամանել են Ստամբուլ. Իսրայելի բանտում նրանց ծեծի են ենթարկել
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Միացեք Telegram ծանուցումներին
Ընտրեք լեզուն և թեմաները, և անմիջապես ստացեք ծանուցումներ՝ ամբողջ նյութի հղումով։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։