Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը Marianne ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստվում է պայքարել Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար։
«Ես պատրաստվում եմ։ Նախագահական ընտրություններում խաղասեղանին դրված է հսկայական, պատմական նշանակություն ունեցող մի բան։ Դա կարևոր է Ֆրանսիայի համար, բայց ոչ միայն Ֆրանսիայի», — ասել է Օլանդը։
Նրա խոսքով՝ այժմ աշխարհը պառակտված է, Եվրոպան՝ շփոթմունքի մեջ, իսկ ժողովրդավարությունը՝ «վտանգված»։ Բացի այդ, Օլանդը նշել է, որ «Ազգային միավորում» աջակողմյան կուսակցությունը ձգտում է հաղթել հաջորդ ընտրություններում։
«Ես շարունակում եմ մնալ քաղաքացի, բայց, անկասկած, ունեմ ուրույն փորձառություն՝ կոփված այն մեծ պատասխանատվությամբ, որը կրել եմ։ Քաղաքացի, ով չի հանձնվի, ով ունի հստակ տեսլական և ով գործը կհասցնի ավարտին։ Ես կշարունակեմ զբաղվել քաղաքականությամբ նաև 2027 թվականից հետո», — ասել է նա։
Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2012-ից 2017 թվականներին։ Նա համարվում է Հինգերորդ հանրապետության ժամանակաշրջանի ամենացածր վարկանիշն ունեցող նախագահներից մեկը։ Պաշտոնավարման ավարտին՝ 2017 թվականին, նրա վստահության վարկանիշը կազմել է ընդամենը 4%:
Source: https://news.am/hy/news/1037219
Football
Օլանդը ցանկանում է վերադառնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։