Նիգերիայի նախագահ Բոլա Տինուբուի վարչակազմը կեղծ և մոլորեցնող է որակել և մերժել համացանցում տարածված այն լուրը, ըստ որի երկրի նախագահը ծրագրում է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել՝ Նիգերիան «Նիգերիայի Միացյալ Նահանգներ» վերանվանելու և հյուսիսային տարածաշրջանում շարիաթի օրենքները չեղարկելու նպատակով, գրում է The Guardian Nigeria-ն:
Հինգշաբթի հրապարակված հայտարարության մեջ նախագահական վարչակազմը նշել է, որ զեկույցը, որում հղում է արվում անանուն աղբյուրներին, ամբողջությամբ հորինված է և նպատակ ունի դժգոհություն առաջացնել, քաղաքական անկարգություններ հրահրել և համընդհանուր ընտրությունների նախաշեմին ապակայունացնել իրավիճակը երկրում:
Վարչակազմը նիգերիացիներին կոչ է արել լիովին անտեսել այդ հրապարակումը՝ դրա հետևում կանգնածներին «ապակայունացման գործակալներ և խռովություններ տարածողներ» անվանելով:
Ըստ հայտարարության՝ նախագահ Տինուբուն մտադիր չէ աջակցել «Ճշմարիտ ֆեդերացիայի նախագիծ» պայմանական անվանումով որևէ առաջարկվող օրինագծի կամ նման օրինագիծ ուղարկել Ազգային ժողով նախքան ընտրությունները:
Հայտարարության մեջ քաղաքացիներին միաժամանակ նախազգուշացվել է ձեռնպահմնալ կեղծ և հրահրիչ հաղորդագրություններ տարածելուց կամ օգտագործելուց՝ նշելով, որ ապատեղեկատվությունը, ամենայն հավանականությամբ, կուժգնանա քաղաքական ակտիվության սրմանը զուգընթաց՝ 2027 թվականի հունվարին անցկացվելիք համընդհանուր ընտրությունների նախաշեմին:
Source: https://news.am/hy/news/1037376
Football
Նիգերիայի նախագահի վարչակազմը հերքել է երկիրը «Նիգերիայի Միացյալ Նահանգներ» վերանվանելու մտադրության մասին լուրերը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Միացեք Telegram ծանուցումներին
Ընտրեք լեզուն և թեմաները, և անմիջապես ստացեք ծանուցումներ՝ ամբողջ նյութի հղումով։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։