Հարցվածների 28,1%-ը կարծում է, որ խորհրդարանական ընտրությունները միանշանակ կանցնեն արդար, ավելի շուտ արդար՝ 23,4%, ավելի շուտ կեղծիքներով՝ 19,1%, միանշանակ կեղծիքներով՝ 17%։ Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Gallup International Association-ի հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով հարցման տվյալները։
Հարցին պատասխանել դժվարացել է հարցվածների 12,3%-ը։
Նա հավելել է, որ հարցվածների 40,5%-ը հայտարարել է, որ միանշանակ պատրաստ է դուրս գալ փողոցային պայքարի, եթե խորհրդարանական ընտրությունները անցնեն անարդար, ավելի շուտ դուրս կգան փողոց՝ 10,8%, ավելի շուտ դուրս չեն գա՝ 8,2%, միանշանակ դուրս չեն գա՝ 34,7%։
Մայիսի 19-ից 21-ը անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 1102 մարդ։
Source: https://news.am/hy/news/1037506
Նավասարդյան. Հարցվածների ավելի քան 50%-ը պատրաստ
Նավասարդյան. Հարցվածների ավելի քան 50%-ը պատրաստ է դուրս գալ փողոց, եթե ընտրությունները անցնեն անարդար
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Նավասարդյան. Հարցվածների ավելի քան 50%-ը պատրաստ նորությունները Telegram-ում
Հետևիր Նավասարդյան. Հարցվածների ավելի քան 50%-ը պատրաստ թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։