Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ պահանջում է նախընտրական քարոզարշավին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին և այլ հանրային դերակատարներին իրենց հրապարակային խոսքում բացառել սեռով, հաշմանդամություն ունենալու (այդ թվում հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենալու) հանգամանքով պայմանավորված, էթնիկ պատկանելության, կրոնական համոզմունքների և համանման այլ հիմքերով պիտակավորող, խտրական և ատելություն տարածող ցանկացած խոսույթ։

Մարդու իրավունքների պաշտպանի` նախկինում հրապարակված համապարփակ հայտարարություններից մեկը հասանելի է հետևյալ հղմամբ։

Source: https://news.am/hy/news/1036895