Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ լարված և անկայուն։ Իրանի և ԱՄՆ-ի միջև Իսլամաբադում ընթացող բանակցությունների մասին հաղորդագրություններն արտացոլում են միայն երկխոսություն հաստատելու փորձերը․ շփումները կրում են անկանոն բնույթ և առայժմ արդյունք չեն տվել։

Միաժամանակ Իսրայելը, չնայած հայտարարված հրադադարին, շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին, ինչը վկայում է հրադադարի ռեժիմի փաստացի խախտման մասին։ Ընդհանուր առմամբ տարածաշրջանը շարունակում է մնալ ձգձգվող էսկալացիայի վիճակում, իսկ հետագա սրման ռիսկերը պահպանվում են։

NEWS.am ներկայացնում է հինգշաբթի լույս գիշերը Մերձավոր Արևելքում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների համառոտ ակնարկը։

Թեհրանի կողմից ստեղծված Պարսից ծոցի Հորմուզի նեղուցի վարչությունը հրապարակել է ջրային այդ մայրուղում իր պատասխանատվության գոտու քարտեզը։

Վաշինգտոնը չի գնա Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների թուլացման, մինչև համաձայնագրի կնքումը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Իրանի շուրջ էսկալացիայի պատճառով Իսրայելի պաշտպանության բանակը գտնվում է ամենաբարձր պատրաստականության վիճակում, հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը։

Source: https://news.am/hy/news/1037087