Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին անընդունելի է անվանել Իսրայելի իշխանությունների վերաբերմունքը Գազայի հատված ուղևորվող պաղեստինամետ «Սումուդ» նավատորմի ձերբակալված մասնակիցների նկատմամբ։ Միջադեպի կապակցությամբ Իսրայելի դեսպանը կանչվել է Իտալիայի արտաքին գործերի նախարարություն։
Մելոնիի և արտգործնախարար Անտոնիո Տայանիի համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի հրապարակած ձերբակալվածների լուսանկարները «նվաստացնում են մարդկային արժանապատվությունը»։
«Անթույլատրելի է, որ այդ ցուցարարները, նրանց թվում՝ Իտալիայի բազմաթիվ քաղաքացիներ, ենթարկվեն նման վերաբերմունքի»,- նշված է հայտարարության մեջ։ Հռոմը միաժամանակ ներողություն է պահանջել և հայտարարել, որ ձգտում է իտալացիների անհապաղ ազատ արձակմանը։
Ավելի վաղ Իսրայելը հայտնել էր դեպի Գազայի ափեր ուղևորվող «Սումուդ» նավատորմի բոլոր նավերի կալանման մասին։ Ձերբակալվել էր 430 պաղեստինամետ ակտիվիստ, որոնց թվում կան Իտալիայի քաղաքացիներ, նրանց թվում՝ խորհրդարանի մեկ պատգամավոր։
Ձերբակալվածներին Աշդոդ նավահանգիստ տեղափոխելուց հետո, Բեն-Գվիրը հրապարակել էր աչքերը կապված և ծնկի եկած մարդկանց լուսանկարներ՝ կից գրելով. «Ահա թե ինչպես ենք մենք դիմավորում ահաբեկիչների մեղսակիցներին»։
Իսրայելական կողմը պնդում է, որ ակցիան «PR քայլ էր՝ ի շահ ՀԱՄԱՍ-ի»։ Նավատորմի մասնակիցներն իրենց հերթին հայտարարում էին, որ մտադիր էին ճեղքել Գազայի ծովային շրջափակումը և ստեղծել մարդասիրական միջանցք։
Source: https://news.am/hy/news/1036948
Football
Մելոնին Իսրայելից ներողություն է պահանջել «Սումուդ» նավատորմի ակտիվիստների նկատմամբ վերաբերմունքի համար
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։