Ամերիկացի ռեժիսոր Մայքլ Բեյը, որը հայտնի է «Տրանսֆորմերներ», «Ժայռը», «Փերլ Հարբոր» և «Արմագեդոն» նախագծերով, ֆիլմ կնկարահանի Իրանում ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու օդաչուների փրկության մասին։ Այս մասին հայտնել է Deadline պորտալը։
Ըստ պորտալի տեղեկությունների՝ կինոնկարը կպատմի ամերիկացի զինվորականների լայնամասշտաբ փրկարարական գործողության մասին, որն իրականացվել է Իրանի շուրջ հակամարտության ընթացքում F-15E Strike Eagle կործանիչի կործանումից հետո։ Ժապավենը հիմնված կլինի պրոֆեսոր և վավերագրական ստեղծագործությունների հեղինակ Միտչել Զուկոֆի գրքի վրա, որը լույս կտեսնի 2027 թվականին։ Ինչպես նշել է ռեժիսորը, նոր կինոնկարը նվիրված է լինելու վերջին տարիների ամենաբարդ փրկարարական գործողություններից մեկի ժամանակ «ամերիկացի զինծառայողների հերոսությանն ու անձնազոհությանը»։
Ապրիլին Իրանի երկնքում խոցվել է ամերիկյան երկտեղանի F-15E կործանիչը։ Կատապուլտացվելուց հետո անձնակազմին հաջողվել է կապ հաստատել, սակայն փրկարարական գործողությունը վերածվել է իսկական մղձավանջի։ Եթե օդաչուին հաջողվել էր տարհանել հաշված ժամերի ընթացքում, ապա շտուրման-օպերատորի որոնումները տևել են ավելի քան մեկ օր։ Իրանական ուժերը թիրախավորել են անգամ օգնության շտապող Black Hawk ուղղաթիռը՝ վիրավորելով անձնակազմին։ Մինչ ամերիկյան հատուկ ջոկատայինները փորձել են հասնել երկրորդ զինվորականին, ԱՄՆ կործանիչները օդային հարվածներով կասեցրել են իրանական ստորաբաժանումների առաջխաղացումը՝ թույլ չտալով նրանց առաջինը հասնել վայրէջքի գոտի։
Source: https://news.am/hy/news/1037172
Football
Մայքլ Բեյը ֆիլմ կնկարահանի Իրանում ամերիկացի օդաչուների փրկության մասին․ Deadline
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։