«Իշխանություն» լրատվականի ձեռքի տակ է հայտնվել տեսանյութ, որտեղ Սիսիանի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ի աջակից Արմինե Անդրանիկյանը մտել է Լոր գյուղի ընտրատեղամաս, քվեախցիկից հավաքել է քվեաթերթիկները, լցրել պարկի մեջ և հայտարարել, որ դրանք տանում է այլ ընտրատեղամաս։
Կայքը գրում է. «Արմինե Անդրանիկյանն այս գործընթացին օժանդակել է նրա ամուսինը՝ հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Դավիթ Մարգարյան: Մարգարյանը Սիսիանի կոմունալի պետն է և, ինչպես ակտիվորեն ներգրավված է ՔՊ-ի քաղաքական գործունեության մեջ։
Օրեր առաջ հայտնել էինք, որ Մարգարյանը Սիսիանում բնակվող կոմունալի իր աշխատակիցներից 43 հոգու ընտրատեղամասը տեղափոխել է տվել Լոր գյուղ։
Այդ ժամանակ բարձրաձայնում էի, որ սա արվում է ընտրական գործընթացը վերահսկելու և իշխանության օգտին ցանկալի արդյունք ապահովելու նպատակով։
Իշխանական շրջանակները, բնականաբար, լռում էին, իսկ իրավապահները մատը մատին չտվեցին»։
Source: https://news.am/hy/news/1041719