Եկեք արձանագրենք, որ գործի օպերատիվ հատվածը իրականացրել է վարչապետի ենթակա մարմինը՝ ԱԱԾ–ն, այսինքն ես բնականաբար բոլոր մանրամասներին կարող եմ տեղյակ լինել։ Այս մասին, այսօր՝ մայիսի 22–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, ՔՊ ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԲՀԿ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցված քրեական գործին։
«Երկրորդը, երբ որ լրտեսության գործ է բացահայտվում, բնականաբար դա ունի նաև որոշակի օպերատիվ հետաքրքրություն։ Մենք հիմա էլի ուրիշ լրտեսության գործեր ունենք, լրտեսներին չենք բռնում, մի պարզ պատճառով, որովհետև մենք հետևում ենք օպերատիվ, որպեսզի ցանցերը բացահայտվեն, գործելակերպերը բացահայտվեն, էլ չեմ ասում լրտեսի ստացած հանձնարարությունները նաև մեզ տեղեկություն են տալիս մեր դեմ իրականացվող հետախուզական գործունեության մասին, և ձերբակալման որոշում կայացվում է այն ժամանակ, երբ օպերատիվ հետաքրքրությունը սպառվում է։
Այսինքն, պարզ է չէ, լրտեսը գործունեություն է ծավալում, հենց իմացանք լրտեսին միանգամից բռնելը գրագետ չի, պետք է թողնել իր կապերը տեսնել, տեսնել՝ ում հետ է աշխատում, ում է փոխանցում ինֆորմացիա, ումից է ստանում ինֆորմացիա, ինչ հանձնարարություններ է տալիս իր կուրատորը իրեն, ինչի մասին են այդ հանձնարարությունները, ու՞մ է ներգրավում, ո՞ր կուսակցության ցուցակում է հայտնվում, ո՞նց է հայտնվում այդ կուսակցության ցուցակում, այդ կուսակցության ղեկավարը ումի՞ց է ստանում հրահանգը, ինչու է կատարվում այդ հրահանգը, գիտակցում է թե չի գիտակցում, որ ինքը գործ ունի օտարերկրյա հատուկ ծառայությունից իրեն տրված հանձնարարականի հետ։
Եվ նա, ով կատարում է օտարերկրյա հատուկ ծառայության հանձնարարականը, ինքը նույնպես առնվազն «Ճ» կլասի լրտես է, հասկանո՞ւմ է, թե՞ չի հասկանում, թե՞ հասկանալու հետ պրոբլեմներ ունի և դա ավանդաբար հայտնի է հայ հանրությանը։ Այս բոլոր հարցերը պետք է պարզաբանվեն»,–ասաց Փաշինյանը։
Նա հավելեց իր հարցադրումները՝ ասելով. «Կապ ունի՞ արդյոք նրա հետախուզման մեջ գտնվող որդու գործոնը, այդ գործոնով իր վրա ազդելու են, թե չեն ազդել, թե ինքը կամավոր ծառայում է սեփական երկրի շահերի դեմ, թե ինչ-որ բիզնես շահեր ունի և այլն։
Այսօր էլ լրտեսներ կան, որ գիտենք, որ լրտեսներ են։ Իրենք չգիտեն, որ մենք գիտենք։ Որ պահին ճիշտ կհամարենք գործողություն անել, այն պահին էլ անում ենք այդ գործողությունը։ Որոշումը կայացվում է այն պահին, երբ որ հասկանում ենք, որ արդեն ամեն ինչ գիտենք, էլ նոր բան իմանալ չենք կարող»։
Source: https://news.am/hy/news/1037416
«Լրտեսության գործեր» էլի կան, բայց հետևում ենք՝
«Լրտեսության գործեր» էլի կան, բայց հետևում ենք՝ տեսնենք «ճ կլասի» լրտե՞ս է, թե՞ կամավոր է ծառայում. Փաշինյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր «Լրտեսության գործեր» էլի կան, բայց հետևում ենք՝ նորությունները Telegram-ում
Հետևիր «Լրտեսության գործեր» էլի կան, բայց հետևում ենք՝ թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։