Եթե ԱՄՆ-ն ներխուժի Կուբա, ապա դա կհանգեցնի «արյունալի կոտորածի»։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը։
Նրա խոսքով՝ իրադարձությունների զարգացման նման սցենարը «կհանգեցնի արյունահեղ սպանդի, որի հետևանքներն անհնար կլինի գնահատել»։ Դիաս-Կանելը կարծում է, որ նմանատիպ ռազմական գործողությունը «կործանարար ազդեցություն» կունենա խաղաղության և տարածաշրջանային կայունության վրա։
Նա հավելել է, որ Կուբան սպառնալիք չի ներկայացնում և ագրեսիվ ծրագրեր չունի որևէ երկրի, այդ թվում՝ ԱՄՆ-ի նկատմամբ։
Ավելի վաղ «Politico» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը դիտարկում է Կուբայում ռազմական ներխուժման սցենարներ իրականացնելու հանարավորությունը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ խիստ տնտեսական պատժամիջոցների և վառելիքային շրջափակման միջոցով Հավանայից զիջումներ կորզելու փորձերն արդյունք չեն տվել։
Ըստ պարբերականի՝ Վաշինգտոնում քննարկվում է գործողությունների մի քանի սցենար։ Մասնավորապես, դիտարկվում է Հավանային զիջումների պարտադրելու նպատակով սահմանափակ օդային հարվածներ հասցնելու, ինչպես նաև Կուբայի իշխանությունը տապալելու համար ցամաքային ներխուժում իրականացնելու հնարավորությունը։
Source: https://news.am/hy/news/1036815
Football
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ներխուժումը կհանգեցնի «արյունալի կոտորածի»
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։