ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Կուբան «միշտ» սպառնալիք է ներկայացրել Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը, հաղորդում է Associated Press-ը։

«Կուբայում գտնվում են ռուսական և չինական հետախուզական ծառայությունները»,- ասել է նա լրագրողներին Մայամիից մեկնելուց առաջ, որտեղից ուղևորվում էր Շվեդիա՝ ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը, իսկ այնուհետև՝ Հնդկաստան։

Միևնույն ժամանակ, Ռուբիոն չի քննարկել, թե ինչպես կարող են ԱՄՆ-ն ընթացք տալ Կուբայի նախկին առաջնորդ Ռաուլ Կաստրոյի դեմ ներկայացված մեղադրական եզրակացությանը։ Վերջինս շատերին ստիպել էր հավատալ, որ կղզու դեմ ռազմական գործողությունները պոտենցիալ առումով անխուսափելի են, հատկապես այն բանից հետո, երբ Վենեսուելայի նախկին առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի դեմ նմանատիպ մեղադրանքներ էին առաջադրվել՝ հունվարին իրականացված ռազմական գործողության ընթացքում նրա տապալումն արդարացնելու համար, գրում է գործակալությունը։

Source: https://news.am/hy/news/1037332