Եվրոպական խորհրդի գործող նախագահ Անտոնիու Կոշտան բոլոր շանսերն ունի իր պաշտոնը երկրորդ ժամկետով պահպանելու համար, քանի որ նա վայելում է Եվրամիության երկրների առաջնորդների լայն աջակցությունը։ Այս մասին հայտնել է Politico պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ այդ տեղեկությունների՝ նա կարող էվերնըտրվել վեց ամիս անց։ Եվրոպական մայրաքաղաքներում Պորտուգալիայի նախկին վարչապետի ժողովրդականությունը կարող է ձախողել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) առաջնորդ Մանֆրեդ Վեբերի այն ծրագրերը, որոնք ուղղված են համայնքի առանցքային կառույցների նկատմամբ աջ կենտրոնամետների վերահսկողության ուժեղացմանը, նշում է Politico-ն։
Հրապարակման համաձայն՝ ԵՄ անդամ երկրների ավելի քան մեկ տասնյակ կառավարություններ արդեն իսկ ուղղակի աջակցություն են հայտնել Եվրոպական խորհրդի գործող ղեկավարին։
Source: https://news.am/hy/news/1037218
Football
Կոշտան բոլոր շանսերն ունի երկրորդ ժամկետով վերընտրվելու համար․ Politico
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։