Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրին կարգելեն մուտք գործել Լեհաստան, հայտնել է հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Մաչեյ Վևյուրը։

Չորեքշաբթի օրը հրեական պետության արտաքին քաղաքական գերատեսչությունը տեղեկացրել էր, որ ռազմածովային ուժերը բերման են ենթարկել «Սումուդ» նավախմբի 430 ակտիվիստների, որոնք մարդասիրական օգնություն էին տեղափոխում Գազայի հատված։ Նրանց թվում եղել են Լեհաստանի չորս քաղաքացիներ։ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրն անձամբ է ժամանել Աշդոդի նավահանգիստ՝ ձերբակալված ակտիվիստների հետ «հանդիպելու» համար և այդ մասին տեսանյութ է հրապարակել սոցիալական ցանցերում։

«Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին դիմել է ՆԳՆ-ին, որպեսզի նախարար Բեն-Գվիրի նկատմամբ մուտքի արգելք սահմանվի իր գործողությունների պատճառով», - նշել է Վևյուրը։

Source: https://news.am/hy/news/1037234