Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը դիտարկում է ԱՄՆ-ի պատասխանը իր վերջին առաջարկին, հաղորդում է Nour News գործակալությունը։

«Հիմնվելով իրանական բանաձևի նախնական տեքստի վրա, որը ներառում էր 14 կետ, հաղորդագրությունների փոխանակումը տեղի է ունեցել մի քանի անգամ», - Բաղայի խոսքերն է մեջբերում գործակալությունը։

«Մենք ստացել ենք ամերիկյան կողմի կարծիքները և ուսումնասիրում ենք դրանք», - հայտարարել է նա։

Գործակալությունը ճշտում է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը Պակիստանի միջոցով հաղորդագրություններ են փոխանակում հրադադարի վերաբերյալ առաջարկվող փաստաթղթի ձևակերպումների շուրջ։

Ավելի վաղ «Թասնիմ» գործակալությունը, հղում անելով իրազեկ աղբյուրին, հայտնել էր, որ ԱՄՆ-ը Պակիստանի միջոցով պատասխան է փոխանցել Իրանի՝ ավելի վաղ ուղարկված առաջարկներին։

Թեհրանը դիտարկում է տեքստը, սակայն պատասխանը դեռ պատրաստ չէ, նշել է գործակալության զրուցակիցը։

Source: https://news.am/hy/news/1037090