Իրանի շուրջ ծավալված հակամարտության և վառելիքի գների բարձրացման ֆոնին ամբողջ աշխարհում աճում են էլեկտրամոբիլների վաճառքները։ Այս մասին հայտնում է «Financial Times» (FT) թերթը՝ հղում անելով Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) կանխատեսմանը։
Գործակալության գնահատմամբ՝ 2026 թվականի արդյունքներով էլեկտրամոբիլներն ու հիբրիդները կզբաղեցնեն համաշխարհային ավտոշուկայի մոտ 30%-ը։ Նման մեքենաների վաճառքը կարող է հասնել 23 միլիոն միավորի՝ 2025 թվականի ավելի քան 20 միլիոնի դիմաց։ Ինչպես նշում է ՄԷԳ-ը, պահանջարկի աճին նպաստում են մարտկոցների էժանացումը և վառելիքի ծախսերը կրճատելու սպառողների ձգտումը։ Դա կապված է Իրանի շուրջ հակամարտությամբ պայմանավորված էներգետիկ ճգնաժամի հետ։ Վաճառքի աճի ամենաբարձր տեմպերը սպասվում են Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Լատինական Ամերիկայում։
FT-ն ընդգծում է, որ Եվրոպայում էլեկտրամոբիլների և հիբրիդների վաճառքը 2026 թվականին կարող է աճել մոտ 20%-ով, իսկ դրանց բաժինը կկազմի բոլոր վաճառված մեքենաների մեկ երրորդը։ Չինաստանին բաժին է ընկնում էլեկտրամոբիլների համաշխարհային արտադրության գրեթե 75%-ը, սակայն այնտեղ շարունակվում են գների նվազումը և տեղական արտադրողների արտադրանքի արտահանման աճը։
Source: https://news.am/hy/news/1036842
Football
Իրանի շուրջ ծավալված հակամարտության ֆոնին ամբողջ աշխարհում աճում են էլեկտրամոբիլների վաճառքները․ FT
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։